Powerful multimedia
📢 ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ՝ կարդալ ամբողջ հայտարարությունը մինչ դիմելը։
Eng👇
💡 HerMedia-ն բացառիկ սեմինար և ամբողջական մենթորության նախագիծ է։
Այն նախատեսված է 22–34 տարեկան լրագրող , մեդիա հետազոտող, բովանդակություն ստեղծող և թվային storytelling-ով զբաղվող կանանց համար, ովքեր գործունեություն են ծավալում Հայաստանում՝ կարիերայի սկզբնական կամ միջին փուլերում։
📌 Եթե դու փոդքաստի հեղինակ ես, մեդիա խմբագիր, վիդեոլրագրող ,ժուռնալիստ, բլոգգեր, կամ մեդիա հետազոտող և ուզում ես հզորացնել քո ձայնը հանրային դաշտում՝ այս ծրագիրը հենց քեզ համար է։
Մասնակիցները՝
✅ Կստանան գործնական վերապատրաստում՝ բովանդակության ստեղծման, փոդքաստինգի, պատմողականության և լսարանի ներգրավվման թեմաներով
✅ Կզարգացնեն առաջնորդության և հաղորդակցության հմտություններ
✅ Կձևավորեն իրենց սեփական մեդիա նախագծերը (լավագույն գաղափարները կունենան ֆինանսական աջակցություն)
✅ Կդառնան միջազգային, հզոր մասնագիտական ցանցի մի մաս
✅ Կաշխատեն փորձառու մենթորների հետ՝ Հայաստանից և Գերմանիայից
✅ Կստանան միջազգային տեսանելիություն՝ մասնակցելով ուսումնական այցի Բեռլինում (լավագույն մասնակիցների համար)
⏳ Կառուցվածք և ամսաթվեր՝
Ծրագիրն ունի երեք փուլ՝ երկու սեմինար Երևանում և լրացուցիչ եզրափակիչ փուլ Բեռլինում.
-Սեմինար 1՝ Երևան և գյուղական րեթրիթ, 06 Օգոստոս 2025 – 10 Օգոստոս 2025
-Սեմինար 2՝ Երևան, 14 Սեպտեմբեր 2025 – 18 Սեպտեմբեր 2025
-Սեմինար 3՝ Բեռլին, Նոյեմբեր 2025 (լավագույն նախագիծ ներկայացրած թիմի համար)
(Սեմինարների օրերը կարող են փոխվել անկանխատեսելի հանգամանքների դեպքում,բայց քիչ հավանական է)
📌 Այս փուլերի միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները կստանան առցանց մենթորություն և կշարունակեն աշխատել իրենց անհատական կամ թիմային նախագծերի վրա։
💰 Ծրագիրն ամբողջությամբ ծածկում է հյուրանոցի, դեպի Երևան ճանապարհածախսի (մարզերից ժամանողների համար), սննդի, սուրճի ընդմիջումների, մարզային այցի, ուսումնական այցերի և Բեռլինի ուղևորության ծախսերը։
Ով կարող է դիմել․
Դիմումները բաց են հետևյալ խմբերի համար՝
🔹 22–34 տարեկան կանայք, ովքեր բնակվում են Հայաստանում
🔹 Լրագրողներ, մեդիա հետազոտողներ, փոդքաստերներ, բլոգերներ, վիդեո կամ մուլտիմեդիա ստեղծողներ
🔹 Մարդիկ, ովքեր պատրաստ և ունակ են նորարարական մեդիա լուծումներ առաջարկել, զարգացնել և իրականացնել սեփական նախագծերը
🔹 Անգլերենի լավ իմացությունը պարտադիր է
Մարզերից դիմող կանանց մասնակցությունը խրախուսվում է։
🤝HerMedia նախագծի կազմակերպիչներն են. EduHub-ը Հայաստանի կողմից և Global Media Registry-ն Գերմանիայից։
Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում և աջակցվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Արտգործնախարարություն կողմից՝ #CivilSocietyCooperation ծրագրի շրջանակներում։
👉 Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը: Երկարաձգված վերջնաժամկետն է Հուլիս 19:
http://bit.ly/4nOJvGn
📢 NEW PROJECT
PLEASE read the full description before applying:
💡 HerMedia is an exclusive seminar and mentorship program for 12 early- and mid-career Armenian female journalists, media scholars, content creators, and digital storytellers aged 22–34. Whether you're a podcaster, editor, video journalist, or researcher—if you want to strengthen your voice in the public sphere, this program is for you.
Participants will:
✅ Receive hands-on training in content creation, podcasting, storytelling, and audience engagement
✅ Develop leadership and communication skills
✅ Design their own media projects
✅ Join a powerful peer network in media
✅ Collaborate with experienced media mentors from Armenia and Germany
✅ Gain international exposure through a study visit to Berlin (for selected participants)
⏳Structure & Dates:
The program consists of two main modules in Yerevan and one optional final module in Berlin:
-Seminar 1: Yerevan (ARM) and rural retreat, 06 August 2025 – 10 August 2025
-Seminar 2: Yerevan (ARM), 14 September 2025 – 18 September 2025
-Seminar 3: Berlin (DE), November 2025 (for the most outstanding project team)
(Dates are subject to change due to unforeseen circumstances,altough less likely.)
📌 Between the modules, participants will receive online mentoring and continue working on their individual or team projects.
💰Hotel, travel to Yerevan (for participants from the regions), meals,coffee breaks,study visits, and the Berlin trip are fully covered.
Who Can Apply?
We welcome applications from:
🔹 Women aged 22–34 based in Armenia
🔹 Early-career journalists, media scholars, podcasters, bloggers, video or multimedia creators
🔹 Highly motivated individuals ready to explore media innovation and launch their own projects
🔹 English-fluent candidates
📌 Applicants from rural areas are especially encouraged to apply.
Additionally, there will be funding opportunities for the strongest and most impactful project ideas.
🤝 HerMedia is organized by EduHub from Armenian side and Global Media Registry from Germany, with generous support from the German Federal Foreign Office under its #CivilSocietyCooperation program.
👉Application's extended deadline is July 19th, and here is the link to apply:
http://bit.ly/4nOJvGn
#Կրթություն #Երիտասարդություն #Աճ #Education #Youth #Growth #CALL #EduHub #GMR #Media #Project